Ընտանիքում բռնության դեմ պայքարի համար կիրականացվի էլեկտրոնային հսկողություն. կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման կարգը։
Վարչապետն էլ տեղեկացրեց, որ, օրենսդրության համաձայն, որոշակի սահմանափակումներ են կիրառվում ընտանեկան բռնություն կիրառած անձի նկատմամբ, որոնցից մեկն էլ բռնության ենթարկված կամ ենթարկվելու պոտենցիալ վտանգի ներքո գտնվող մարդու նկատմամբ որոշակի հեռավորություն պահելն է։
Ըստ նրա՝ սա առանց տեխնիկական միջոցների ապահովելը դժվար է. «Այս որոշումը կարևոր է նրանով, որ մենք, էլեկտրոնային ձեռնակապեր կիրառելով, էլեկտրոնային եղանակով կարող ենք հեռավորության ապահովումը ստուգել»,- ասաց նա։