Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023

USD400.31

EUR428.14

RUB4.26

Երևան 10 ℃

Рус Eng

«Ես սենյակում էի․ ձայն լսվեց, դուրս եկա». ԵՊՀ պարետը մանրամասներ է հայտնել հրդեհից

Հասարակություն

17 Նոյեմբերի, 12:01

ԵՊՀ մասնաշենքի պարետ Էռնեստ Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է հայտնել հրդեհից․ «Ժամը մոտ 9.30 է եղել դեպքը»,- ասել է նա։

«Ես սենյակում էի․ ձայն լսվեց, դուրս եկա։ Ինչ-որ ձայն եմ լսել, բայց չէի ասի, որ պայթյուն է»,- պատմել է պարետը։ 

Ըստ Թովմասյանի՝ ծուխ է եղել, ու մի քանի հոգով, այդ թվում՝ ուսանողների հետ, երկու աշխատակցի փորձել են օգնել, դուրս հանել, սակայն երրորդ աշխատակցին չեն կարողացել հանել այնտեղից։ Թովմասյանի խոսքով՝ ներսում մնացած տղամարդուն արդեն փրկարարներն են բերել դուրս, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել. «Օգնողները մի 4-5 հոգի էին, 3 ուսանող, անվտանգության աշխատակիցը, հետո էներգետիկը եկավ մեր համալսարանի հրշեջ ծաջայությունից։ Խառն էր բոլորիս գլուխը»։

Նա տեղեկացրել է, որ հրդեհից տուժածները 50-60 տարեկան տղամարդիկ են, երեքը, այդ թվում՝ զոհվածը, կանաչապատման ծառայության աշխատակից և ոստիկանը։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում