Հասարակություն

ԵՊՀ հրդեհից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

ԵՊՀ-ի մասնաշենքերից մեկում տեղի ունեցած դեպքի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար:

Հիշեցնենք, ԵՊՀ հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա 1 զոհ, 3 տուժած։