Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.31

EUR433.28

RUB4.42

Երևան 8 ℃

Рус Eng

Ճանապարհների ապաշրջափակման դեպքում մաքսազերծվելու՞ են Հայաստանի տարածքով անցնող բեռները

Հասարակություն

19 Նոյեմբերի, 20:40

Radar Armenia-ն Պետական եկամուտների կոմիտե հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու համար, թե ճանապարհների ապաշրջափակման դեպքում Հայաստանի տարածքով բեռներ տեղափոխելիս մաքսազերծում լինելու՞ է, և եթե այո, այդ գումարը պետական բյուջե՞ է գնալու, թե՞ ԵԱՏՄ։

ՊԵԿ-ից ստացված պատասխանում նշել են, որ ըստ ԵԱՏՄ ՄՕ-ով տարանցման դեպքում դա կատարվում է առանց մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման:

Ստորև ներկայացնում ենք ՊԵԿ-ից ստացված պատասխանն ամբողջությամբ

«Տեղեկացվում է, որ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը կարգավորվում է ԵԱՏՄ ՄՕ (այսուհետ՝ Օրենսգիրք) 22-րդ գլխի դրույթներով, մասնավորապես Օրենսգրքի 142-րդ հոդվածով սահմանված են «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի բովանդակությունը և կիրառումը`

  1. ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը մաքսային ընթացակարգ է որին համապատասխան՝ ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանների պահպանման դեպքում ուղարկող մաքսային մարմնից նշանակման մաքսային մարմին ապրանքները փոխադրվում (տրանսպորտով փոխադրվում են առանց մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման»:
  2. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը կիրառվում է՝

   1. 1) Միության մաքսային տարածքով այն օտարերկրյա ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար, որոնք ձևակերպված չեն այլ մաքսային ընթացակարգերով, ինչպես նաև Միության ապրանքների համար, որոնք՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում ձևակերպված են «արտահանում» մաքսային ընթացակարգով.

ձևակերպված են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով, ԱՏԳ մեկ տարածքից` փոխադրվում են ԱՏԳ այլ տարածք՝ սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված դեպքում.

 2) Միության ապրանքների և սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 4-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքների Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մաս փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար։

 3. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը կիրառվում է ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) դեպքում՝

  1.  ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմինը.
  2.  ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմինը.
  3.  ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմինը.
  4.  մի ներքին մաքսային մարմնից մինչև մեկ այլ ներքին մաքսային մարմինը,
  5.  մաքսային մարմինների միջև՝ Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով»։

Հայկ Մագոյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը