Հասարակություն

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում նոյեմբերի 20-ին շրջանների մեծ մասում, 17-ի ցերեկը, 19-ին, 21-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Առանձին հատվածներում կդիտվի մառախուղ։ Նոյեմբերի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ,  նոյեմբերի 17-ին, 19-21-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 17-ի ցերեկը և 18-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 17-ի առավոտյան, 19-ի գիշերը, 20-ին, 21-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 18-ին, 19-ի և 21-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։