Հասարակություն

«Սպասում եմ Շահրամանյանի արձագանքին». Ա․ Քոչարյան

2020թ․ պատերազմը քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանին հանձնաժողով կանչելու մասին․

«Սպասում եմ Շահրամանյանի կողմից արձագանքի։ Երբ փոխանցել են պաշտոնական գրությունը, ինքն այդ պահին տեղում չի եղել, բայց ենթադրում եմ՝ գրությունն արդեն իր ձեռքում է: Գրության մեջ հստակ արձանագրել էի, որ ինքը կոնկրետ նշի՝ ո՛ր օրն է իրեն հարմար, որ մինչև դեկտեմբեր անպայման գա, որ այն հարցերը, որոնք պետք է պարտադիր իրեն ուղղվեն, կարողանանք ուղղել»,- ասել է նա:

Քոչարյանն ընդգծել է նաև ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին լսելու անհրաժեշտությունը. «Առավոտյան խոսել եմ նաև Ջալալ Հարությունյանի հետ․ իրավական մի փոքր խնդիր կա: Շատ կարևոր է և՛ Շահրամանյանին, և՛ Հարությունյանին քննիչ հանձնաժողովում լսելը»: