Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.03

RUB4.37

Երևան -4 ℃

Рус Eng

Երևանում կասեցվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Հասարակություն

16 Նոյեմբերի, 15:23

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Գանջալյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք․ Երևան):

Մասնավորապես՝

- արտադրական շինության պատերի մակերևույթները  պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող  նյութերից, հեշտությամբ չեն մաքրվել և անհրաժեշտության դեպքում հնարավոր չի եղել ախտահանել,

- արտադրական շինության առաստաղը մասնակի վնասված է եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, խոնավության խտացումը։

Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը