Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023

USD400.31

EUR428.14

RUB4.26

Երևան 6 ℃

Рус Eng

Մեքենան ընկել է ջրանցքը. կա տուժած

Հասարակություն

16 Նոյեմբերի, 17:04

Նոյեմբերի 16-ին, ժամը 13։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Իսակովի պողոտա տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Հրազդան գետի ներքին ջրանցքը․ կա տուժած։

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերել ջրանցքից։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում