«Մեր քաղաքացիներն արժանի են ունենալ լավագույն առողջապահական համակարգը». Անահիտ Ավանեսյան
Հասարակություն
15 Նոյեմբերի, 16:32
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է առողջապահական ոլորտի բարեփոխումներին ու հաջորդ տարի նախատեսված ծրագրերին։ Նրա խոսքով՝ 2024թ. առողջապահության ոլորտի համար նախատեսված են 11,8 մլրդ դրամ կապիտալ ծախսեր. «Սա նշանակում է, որ արդիականացվելու և վերակառուցվելու է 10 մարզային պոլիկլինիկա, սկսվելու է 20 ամբուլատորիայի շինարարություն, շարունակվելու է 12 բուժկենտրոնների շինարարությունը, և 8 նոր բուժկենտրոն է շահագործման հանձնվելու»,- ասել է նա։
Ավանեսյանը խոսել է նաև պարտադիր առողջապահական ապահովագրական համակարգի ներդրման մասին․ «Այո, մեր քաղաքացիներն արժանի են ունենալ լավագույն առողջապահական համակարգը, որին հասնելու համար ջանքեր չենք խնայելու»,- վստահեցրել է նախարարը։
Հետևեք մեզ Telegram-ում