Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.31

EUR433.28

RUB4.42

Երևան 10 ℃

Рус Eng

Թաքստոցներ՝ սանհանգույցի օդատարում և անկողնու մեջ

Հասարակություն

15 Նոյեմբերի, 23:43

«Արմավիր» ՔԿՀ-ում տարբեր ժամանակահատվածներում հայտնաբերվել են արգելված իրեր: 

«Նոյեմբերի 14-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Շ․ Վ․-ի մոտ կարճատև տեսակցության այցելած քաղաքացիներ Ա․ Մ․-ին, Ա․ Գ․-ին, Գ․ Ս․-ին և Ա․ Վ․-ին, որի արդյունքում քաղաքացի Ա․ Մ․-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է սպիտակ ստվարաթղթով փաթեթավորված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0․72 գրամ քաշով զանգված։

Ծառայողներն անմիջապես խուզարկություն են իրականացրել նաև կալանավորված անձ Շ․ Վ․-ի խցում, որի սանհանգույցի օդատարի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս, սակայն խցում գտնվող մեկ այլ կալանավորված անձ բանավոր հայտարարել է, որ հեռախոսը պատկանում է իրեն։

Քաղաքացի Ա․ Մ․-ն ձերբակալվել է և կալանավորված անձին այցի եկած մյուս քաղաքացիների հետ տեղափոխվել Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկություն են իրականացրել տնտեսական աշխատանքներում ընդգրկված դատապարտյալի կացարանում։

Արդյունքում դատապարտյալ Վ․ Գ․-ի անկողնու միջից հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որում առկա է եղել դեղնականաչավուն, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված՝ 0․69 գրամ քաշով։

Դատապարտյալ Վ․ Գ․-ն բանավոր հայտարարել է, որ վերոնշյալ զանգվածը պատկանում է իրեն։ Հայտնաբերվածն ուղարկվել է Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը