Հասարակություն

«Դա լոկ հագուստի մի գույնը մյուսով փոփոխելու նախաձեռնություն չէ». Սուրեն Պապիկյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ճտերը կհաշվենք դեկտեմբերի 24-ին, և վստահեցնում եմ, որ հաճելի անակնկալ է սպասվում պարոն Մանուկյանին». հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ ՊՆ ոլորտում կապիտալ ծախսերի թերակատարման մասին հայտարարություններին։ Ըստ նախարարի՝ ծախսերը կիրացվեն նպատակային։

Նա խոսել է նաև զինծառայողների հագուստի փոփոխության նախաձեռնության մասին. «Դա լոկ մի հագուստի գույնը մյուսով փոփոխելու նախաձեռնություն չէ, դա բովանդակային փոփոխություն է»։ 

Ըստ Պապիկյանի՝ զինվորականի հագուստը պետք է լինի որակյալ ու հարմարավետ, բոլոր բաղադրիչներով համապատասխանի միջազգային չափորոշիչներին։ 

Ըստ նրա՝ փոխվելու են բոլոր համազգեստները։