Էկոնոմիկայի փոխնախարարները մասնակցել են կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիայի բացմանը
Հասարակություն
16 Նոյեմբերի, 8:25
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Ռաֆայել Գևորգյանը ներկա են գտնվել «Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիայի բացման արարողությանը:
Միջոցառմանը ներկա էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Հայաստանում գիտական գործունեություն ծավալող ուսումնական ու գիտահետազոտական հաստատությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Բի-Օն» լաբորատորիայի նպատակն է օգնել կենսատեխնոլոգիական ոլորտի թիմերին կյանքի կոչել իրենց նորարարական գաղափարները և զարգացնել աշխարհը փոփոխող տեխնոլոգիաները։ Լաբորատորիան բացվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ նախաձեռնությամբ։
Հետևեք մեզ Telegram-ում