Կիրակի, 3 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.08

RUB4.38

Երևան 4 ℃

Рус Eng

«Բուժօգնության ծավալի մեծացումը բերեց դիմելիության կտրուկ աճի». Անահիտ Ավանեսյան

Հասարակություն

15 Նոյեմբերի, 17:20

«Վերջին տարիներին պետպատվերի կտրուկ աճի պայմաններում մենք տարվա կեսից կամ վերջում փորձում էինք անընդհատ ավելացնել դրամական միջոցներ, որ կարողանանք հավուր պատշաճի կատարել բուժկենտրոնների հետ կապված մեր պարտավորությունները»,- ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով պետպատվերի գումարներին։ 

Ըստ նրա՝ դժվար է չեղած վիճակագրական տվյալների վրա հաջորդ տարվա բյուջեի ճիշտ պլանավորում անել առ այն, թե քանի տոկոս կլինի դիմելիությունը. «Բազմաթիվ նոր ծրագրեր են մեկնարկել՝ քաղցկեղի վիրահատական միջամտություններ, մինչև 18 տարեկան երեխաների բուժօգնություն, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների բուժօգնություն, և այս ծավալի մեծացումը բերեց վերջին տարիների դիմելիության կտրուկ աճի։ Կառավարությունն իր պարտավորություններն իրականացրել է և ունի տվյալներ՝ հաջորդ տարվա բյուջեն ճիշտ կանխատեսելու համար, որ չունենանք որևէ շեղում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը