Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.03

RUB4.37

Երևան -3 ℃

Рус Eng

Գողացված մեքենայով վթարի է ենթարկվել Երևան-Գյումրի ճանապարհին

Հասարակություն

15 Նոյեմբերի, 14:48

Նոյեմբերի 14-ի ժամը 16.20-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Արշակունյաց պողոտայում կայանված իր «ԳԱԶ 31029»-ը:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների և Արագածոտնի մարզի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված մեքենան առևանգել է 56-ամյա մի տղամարդ, ինչից հետո Երևան-Գյումրի ճանապարհի 57-րդ կմ-ին վթարի է ենթարկվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն:

Երևանի 57-ամյա բնակիչը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժին, ապա ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը