Հասարակություն

Նարեկ Մալյանի կալանքը երկարացվեց

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը ևս երեք ամսով երկարաձգեց Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը։ Դատավոր Սուսաննա Գզոգյանը՝ բավարարելով մեղադրող դատախազի միջնորդությունը։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 24-ին` ժամը 15։00-ին

Հիշեցնենք, նա կալանավորվել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելու կամ քարոզելու համար։