Կիրակի, 3 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.08

RUB4.38

Рус Eng

«Բուհերի կուսակցականացվածության մասին ես Ձեր փոխարեն կլռեի ուղղակի». նախարարը՝ ՀՅԴ-ական պատգամավորին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հասարակություն

15 Նոյեմբերի, 13:29

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթական չափորոշիչներին՝ շեշտելով, որ դրանք ներդրվել են երկրի համար ամենաբարդ ժամանակահատվածում՝ 2021թ. փետրվարին․

«Փորձարկումը սկսեցինք քովիդի և հետպատերազմական իրավիճակում՝ 2021-22 ուստարում, բայց ունենք արդյունքներ՝ չնայած բոլոր դժվարություներին։ Կարելի էր միայն կարծել, թե ինչպիսին կլինեին արդյունքները, եթե տարիների բեռը և մեր աշխատանքին խոչընդոտող գործոնները չլինեին այնպիսիք, ինչպիսիք եղան»։ 

Ըստ Անդրեասյանի՝ դասագրերի տպագրության հետ կապված աղմուկը մեծ է, որովհետև կոտրել են մենաշնորհներ. «Իսկ բովանդակության վրա կաշխատենք, անհոգ եղեք․ ամեն ինչ միանգամից չի լինում»,- ասել է նա։

Նախարարն, արձագանքելով ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանին, ասել է. «Բուհերի կուսակցականացվածության, քաղաքականացվածության մասին ես Ձեր փոխարեն չէի խոսի, կլռեի ուղղակի։ Ես ինքս դասախոս եմ եղել, տարիներ շարունակ ինձ վրա եմ զգացել այն բոլոր խնդիրները, որ ունեցել է կրթական համակարգում ներգրավված անձը, այդ թվում՝ քաղաքական հետապնդման մասով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը