Հասարակություն

Սպասվում է ՀՆԱ-ի և հարկերի հարաբերակցության ցուցանիշների զգալի ավելացում. ԿԲ նախագահ

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, թե վարչարարության բարելավման արդյունքում սպասվում է ՀՆԱ-ի և հարկերի հարաբերակցության ցուցանիշների զգալի ավելացում։

ԱԺ-ում 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ նա հայտարարել է, թե արդյունքում՝ հարկերը կկազմեն ՀՆԱ 24,4 տոկոսը։ Ըստ ԿԲ նախագահի, աճի ապահովումը կստեղծի ֆինանսական բարձեր, ինչն, իր հերթին, թույլ կտա ավելի շատ ռեսուրսներ հատկացնել կապիտալ ծախսերին, և արդյունքում կապահովվի երկարաժամկետ և կայուն տնտեսական աճ։