Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.03

RUB4.37

Երևան -4 ℃

Рус Eng

Կկառուցվի Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը. ԱԶԲ-ն շուրջ 60 մլն եվրո կտրամադրի Երևանին. փոխվարչապետ

Հասարակություն

15 Նոյեմբերի, 15:51

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձել է ԵԱՏՄ անդամ պետությունների, ինչպես նաև երրորդ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերություններին։

Նրա խոսքով՝ այս տարվա 9 ամիսներին ԵԱՏՄ անդամ պետությունների հետ առևտրաշրջանառությունն աճել է 47,5%–ով՝ կազմելով ավելի քան 5 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք։ 2023-ի բյուջեի կատարման արդյունքները և 2024-ի հաստատվելիք բյուջեն, նրա խոսքով, կնպաստեն երկրի միջազգային վարկանիշի աճին, և կշարունակվի ամրապնդվել երկրի, որպես կայուն և հուսալի գործընկերոջ, հեղինակությունը:

Գրիգորյանը տեղեկացրել է, որ այս տարի արդեն մեկնարկել են նաև Ասիական զարգացման բանկի՝ 2024-2028 թթ. գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները: ԱԶԲ-ի հետ նախատեսվում է ստորագրել 66,1 միլիոն եվրո արժողությամբ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-վարկային համաձայնագիր:

ԱԶԲ-ի հետ նախատեսվում է ստորագրել նաև Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր-վարկային համաձայնագիրը՝ շուրջ 60 մլն եվրո արժողությամբ: Ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքային ենթակառուցվածքները՝ կառուցելով Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը. «Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն քաղաքային նոր ենթակառուցվածքներ, մասնավորապես, Հրազդան գետի վրա կկառուցվի ևս մեկ կամուրջ»,- ասել է նա։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը