Հասարակություն

Հաջորդ տարի շուրջ 162 հազար կենսաթոշակառու անկանխիկ առևտրից կշարունակի հետվճար ստանալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ-ում 2024թ. պետբյուջեի նախագիծը ներկայացնելիս անդրադարձել է նախարարություններին հատկացվող գումարներին։ Այս առումով նա կարևորել է սոցիալական ոլորտի ծախսերը․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն 91,5 մլրդ դրամով ավել է նախորդ տարվանից»,- ասել է նախարարը։ 

Նա վստահեցրել է, որ կշարունակվի կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով հետվճարի տրամադրումը. «Օգտվողների միջին տարեկան թիվը կկազմի շուրջ 162 հազար կենսաթոշակառու»։

Մանրամասները՝ տեսանյութում