Կիրակի, 3 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.08

RUB4.38

Երևան -1 ℃

Рус Eng

Կոտայքի մարզի Նաիրի համայնքում իրականացվում են սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված ծավալուն աշխատանքներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հասարակություն

15 Նոյեմբերի, 13:49

Կոտայքի մարզի Նաիրի համայնքը 2023 թվականին 9 սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել, որոնցով իրականացվում են սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված ծավալուն աշխատանքներ:

Համայնքի բոլոր բնակավայրերում՝ Եղվարդում, Քասախում, Պռոշյանում, Զովունիում, Զորավանում, Արագյուղում, Սարալանջում, Բուժականում կատարվել են և այս պահին էլ շարունակվում են ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ՝ ընդգրկելով շուրջ 30 կմ ճանապարհահատված։ Ծրագրի արժեքը շուրջ 950․000․000 ՀՀ դրամ է, որից 35%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 65%-ը՝ համայնքի ներդրումը: Աշխատանքները որոշ բնակավայրերում դեռ ընթացքի մեջ են:

Կառավարության սուբվենցիոն ծրագրերից մեկով էլ Եղվարդ, Քասախ, Պռոշյան բնակավայրերի թվով 12 բազմաբնակարան շենքերի տանիքներ ու շքամուտքեր են վերանորոգվում:
Ծրագրի արժեքը շուրջ 445․000․000 ՀՀ դրամ է, որից 35%-ը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից, իսկ 65%-ը՝ համայնքի։

Մեկ այլ ծրագրով շուրջ 187․000․000 ՀՀ դրամ արժեքով Բուժական, Քասախ, Եղվարդ բնակավայրերում ավարտվել են կոյուղագծերի կառուցման աշխատանքները: Ծրագրի 60%-ը ֆինանսավորվում է պետական բյուջեից, 40%-ը՝ համայնքի: Այս պահին ընթացքի մեջ է նաև համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող Երևան-Եղվարդ հանրապետական նշանակության մայրուղու շուրջ 9 կմ  երկարության լուսավորության ցանցի կառուցման ծրագիրը:

Լուսավորվել են նաև Եղվարդի, Քասախի, Պռոշյանի, Զովունու, Զորավանի, Արագյուղի, Սարալանջի, Բուժականի մի շարք փողոցներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 154․000․000 ՀՀ դրամ, որից 45%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 55%-ը համայնքի ներդրումը: 

2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Պռոշյան, Քասախ, Արագյուղ, Բուժական բնակավայրերում ոռոգման ցանցի կառուցման ծրագիր է իրականացվում, որով լուծվում է գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողերի ոռոգման ջրի խնդիրը։ 

Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 115․000․000 ՀՀ դրամ, որից 60%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 40%-ը համայնքի ներդրումը: Գազաֆիկացման աշխատանքներ են իրականացվում համայնքի Եղվարդ, Զորավան բնակավայրերում։ Ծրագրի արժեքը շուրջ 60. 000․000 ՀՀ դրամ է. աշխատանքներն իրականացվում են  կառավարություն-համայնք՝ 45% / 55% համաֆինանսավորմամբ։ 

53․000․000 ՀՀ դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրի շրջանակում, կառավարությոն-համայնք 60%/ 40% համաֆինանսավորմամբ Եղվարդ, Զորավան, Սարալանջ բնակավայրերում էլ կառուցվել է շուրջ 3 կմ երկարությամբ խմելու ջրագիծ:

2023 թվականի սուբվենցիոն 2 ծրագիր էլ վերաբերում է մանկապարտեզաշինությանը: #Բուժականում նախատեսվում է կառուցել մանկապարտեզ հիմքից, իսկ Զովունի բնակավայրում՝ գործող մանկապարտեզի նոր մասնաշենք:

Զովունիում մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցման ծրագրի արժեքը կազմում է շուրջ 250․000․000 ՀՀ դրամ՝ 70% կառավարություն, 30% համայնք համաֆինանսավորմամբ, իսկ Բուժականում մանկապարտեզի կառուցման ծրագրի արժեքը կազմում է շուրջ 430․000․000 ՀՀ դրամ՝ 70% կառավարություն, 30% համայնք համաֆինանսավորմամբ։ 

Նաիրի համայնքի Պռոշյան և Արագյուղ  բնակավայրերում էլ ընթացքի մեջ են 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով հաստատված մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները։ 

Պռոշյանում մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի արժեքը կազմում է 240․000․000 ՀՀ դրամ՝ 70% կառավարություն, 30% համայնք համաֆինանսավորմամբ։ Արագյուղ բնակավայրի  մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի արժեքը կազմում է 102․000․000 ՀՀ դրամ՝ 70% կառավարություն, 30% համայնք համաֆինանսավորմամբ։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը