«Ո՞նց անենք, որ էս խոսակցությունը իրոք վերջինը լինի». Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հասարակություն
14 Նոյեմբերի, 14:18
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադարձել է նույնականացման քարտերի տրամադրման գործընթացի վերաբերյալ առաջարկվող օրենսդարական փոփոխություններին․
«Այդ տրամաբանությամբ մի տարի սպասել ենք, բայց նորից արձանագրում ենք, որ չի իրականանում»,- ասել է նա ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանին. «Ո՞նց անենք, որ էս խոսակցությունը իրոք վերջինը լինի»։
Արմեն Ղազարյանը դրական պատասխան է տվել. «Այս փոփոխության ընդունման պարագայում, այո, այս խոսակցությունը կլինի վերջինը»։