Կիրակի, 3 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.08

RUB4.38

Երևան 3 ℃

Рус Eng

ԼՂ-ից տեղահանված բուժաշխատողները կկարողանան աշխատել մինչև հավաստագիր ստանալը

Հասարակություն

14 Նոյեմբերի, 15:57

ԱԺ-ն այսօր ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ, առաջարկվում է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիր ունենալու պարտադիր պահանջը չտարածել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված միջին և ավագ բուժաշխատողների վրա` մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար ավագ և միջին բուժաշխատողները ՀՀ ներկա իրավակարգավորումներով պետք է ունենան աշխատանքի թույլտվությունը հավաստող փաստաթուղթ` ՇՄԶ հավաստագիր: Յուրաքանչյուր 5-ամյա շրջափուլում ավագ բուժաշխատողների համար պահանջվում է 220 ՇՄԶ կրեդիտ, դեղագետների համար` 160, միջին բուժաշխատողների համար` 140, դեղագործների համար` 100:

«2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բռնի տեղահանված բուժաշխատողները չունեն ՇՄԶ հավաստագրեր, քանի որ Լեռնային Ղարաբաղում նախատեսված չէր հավաստագրման ինստիտուտ»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավագ և միջին բուժաշխատողներին հնարավորություն տալ շարունակելու մասնագիտական գործունեությունը` մինչև սահմանված ժամկետում ՇՄԶ հավաստագիր ստանալը: 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը