Հասարակություն

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի՝ կաշառք վերցնելու մեջ մեղադրվող պաշտոնյաները կալանավորվել են

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի՝ կաշառք վերցնելու մեջ մեղադրվող պաշտոնյաները կալանավորվել են

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տ. Մ.-ն և նույն բաժնի աշխատակից Ա. Հ.-ն կալանավորվել են. այս մասին ի պատասխան Radar Armenia-ի հարցի, տեղեկացրին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են 1մլն 700 հազ. ՀՀ դրամ կաշառք վերցնելու մեջ. ՀՀ հակակռուպցիոն կոմիտեում այս կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական