Փրկարարները քարշակել են բեռնատարը
Հասարակություն
15 Նոյեմբերի, 8:02
Նոյեմբերի 14-ին, ժամը 14:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան խափանվել է․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 1 կմ քարշակել և ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են բերել «HOVO» մակնիշի ավտոցիստեռնը: Ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է։
Հետևեք մեզ Telegram-ում