Կիրակի, 3 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.08

RUB4.38

Երևան 4 ℃

Рус Eng

Սպառողների շահերը կլինեն պաշտպանված. Հայաստանը միացել է OECD-ին

Հասարակություն

14 Նոյեմբերի, 16:14

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) բավարարել է Հայաստանի Հանրապետության դիմումը Համակենտրոնացումների գնահատման ուղենիշներին միանալու վերաբերյալ: 

Այսպիսով կազմակերպությունը հաստատել է, որ համակենտրոնացումներին առնչվող ՀՀ համապատասխան  օրենսդրական կարգավորումները, կիրակումն ու քաղաքականությունը համապատասխանում են  OECD-ի սահմանած ուղենիշներին:
 
Միանալով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության խորհրդի համակենտրոնացումների գնահատման ուղենիշներին՝  Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնում հավատարիմ մնալ այդ սկզբունքներին, շարունակաբար կատարելագործել գործող օրենքներն ու կանոնակարգերը՝ միջազգային լավագույն փորձին համահունչ:

Համակենտրոնացումների նկատմամբ արդյունավետ վերահսկողությունը մրցակցության ապահովման կարևորագույն բաղադրիչներից է. այն օգտակար գործիք է կանխելու տնտեսավարողների այնպիսի գործարքները, որոնք կարող են սահմանափակել, արգելել մրցակցությունը կամ վնասել սպառողների շահերը: 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը