Հասարակություն

Փոխնախարարն ընդունել է ՀՀ-ում Ինդոնեզիայի դեսպանին

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նոյեմբերի 14-ին ընդունել է ՀՀ-ում Ինդոնեզիայի դեսպան Արիֆ Մուհամադ Բասալամահին:

Հանդիպման սկզբում երկուստեք ընդգծվել է, որ հայ-ինդոնեզիական առևտրատնտեսական հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ, որը հարկավոր է լիարժեքորեն իրացնել։

Այնուհետև կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ առևտրի, տեխնոլոգիաների, գիտության, շինարարության, ծառայություններին, ենթակառուցվածքների ոլորտներում։

Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտին՝ դեսպանը նշել է, որ ինդոնեզիական կողմը հետաքրքրված է փոխգործակցությամբ հատկապես բժշկական զբոսաշրջության ոլորտում։

Հանդիպմանը Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է դեսպանին տնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության գործիքակազմը։

Զրույցի ընթացքում Արիֆ Մուհամադ Բասալամահին ներկայացվել է նաև Հայաստանի կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։