Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.31

EUR433.28

RUB4.42

Երևան 10 ℃

Рус Eng

«2010թ. եղել է 44 հազար ժամկետային զինծառայող, 9 տարի անց՝ 24 հազար». պատգամավոր

Հասարակություն

14 Նոյեմբերի, 12:53

«Վերջին առնվազն 15 տարում ամեն տարի նվազել է ժամկետային զինծառայողների թիվը, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս»․ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, օրենքի նոր նախագծի ներկայացման ժամանակ, հայտարարել է պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Ըստ պատգամավորի՝ քաղաքացիները չծառայելու համար հաճախ լքում են երկիրը կամ փոխում քաղաքացիությունը։ Նա վիճակագրություն է ներկայացրել։

«2010թ. 44 հազար ժամկետային զինծառայող կար, 9 տարվա ընթացքում այդ թիվը պակասել է 44%-ով. 44 հազարից դարձել է 24 հազար։ Այս օրենքը կխթանի, որ ավելի քիչ թվով մարդիկ խուսափեն ծառայությունից»,- հայտարարել է պատգամավորը։

Ըստ նրա՝ այստեղ կա նաև դեմոգրաֆիական խնդիր․ նվազել է ծնվող տղաների թիվը․

«1992թ. ծնվել է 36 հազար տղա, իսկ 2001թ.՝ 17 հազար տղա։ 10 տարվա ընթացքում 52%-ով քիչ տղա է ծնվել Հայաստանում»,- ընդգծել է պատգամավորը։ 

Սարգսյանը նաև ներկայացրել է, որ այս նվազման աղետալի վիճակը չի շարունակվել. «2001թ. ծնվել է 17 հազար տղա, իսկ 2022թ.՝ 19 հազար տղա։ Այսինքն, նվազման դինամիկան չի շարունակվել»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը