Կիրակի, 3 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.08

RUB4.38

Рус Eng

Նոր նախագծով 27 տարեկանը լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն կտրվի ազատվել քրեական պատասխանատվությունից

Հասարակություն

14 Նոյեմբերի, 12:42

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը այսօր ներկայացրել է իր կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նոր նախագիծը։ Նախագիծը հնարավորություն կտա 27 տարեկանը լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից․

«Նախագծով սահմանվում է, որ 27 տարեկանը լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիները կարող են բանակում ծառայել 2 տարի, կամ՝ ծառայել 1 տարի և պետբյուջե վճարել 2,5 մլն դրամ, ծառայել կես տարի և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 10 մլն դրամ, և վճարել 15 մլն դրամ՝ ընդհ․ ծառայության  դիմաց»։

Սարգսյանը նշել է, որ գործող կարգավորումներով 27 տարեկան տղաները չեն կարող ծառայել և ունեն միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով՝ մինչև 5 տարի ժամկետով։ Նախագիծը նպատակ ունի այդ քաղաքացիներին տալ ծառայելու կամ գումար վճարելու դիմաց քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը