Հասարակություն

Սերգեյ Սմբատյանի նկատմամաբ կիրառված խափանման միջոց գրավը վերադարձվել է

ՀՀ դատախազությունը որոշել է 100 միլիոն դրամ գրավը վերադարձնել Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին։ Այս մասին հայտնել էր Սմբատյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Գլխավոր դատախազությունից Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեցին, ասելով, որ Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցմամբ պայմանավորված, նրա նկատմամաբ կիրառված խափանման միջոց գրավը վերադարձվել է։

Հայկ Մագոյան