Հասարակություն

Սամվել Շահրամանյանի դիմումն ուղարկվել է ԱԱԾ

«Գլխավոր դատախազությունը ստացել է ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի դիմումը և ուղարկել է ԱԱԾ»,- այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Հայաստանի գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ Սամվել Շահրամանյանը նոյեմբերի 8-ին նամակով դիմել էր գլխավոր դատախազին՝ խնդրելով սոցցանցերի այն հրապարակումները, ըստ որոնց՝ ԼՂ բարձրաստիճան պաշտոնյաները կոռուպցիոն չարաշահումներ են արել, ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և քննության առնել։

Հայկ Մագոյան