Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.03

RUB4.37

Երևան -4 ℃

Рус Eng

Տնտեսվարողների 86,5%-ը հարկերն ազնվորեն վճարում է ոչ թե վախից դրդված, այլ պետականաշինության գործում ներդրում ունենալու ցանկությունից

Հասարակություն

13 Նոյեմբերի, 15:59

ՀՀ ՊԵԿ-ից հայտնում են. «Հայաստանում Համաշխարհային բանկը «Հարկային և մաքսային վարչարարության արդիականացման ծրագրի» (TAMP) շրջանակում հերթական անգամ իրականացրել է փոքր և միջին հարկ վճարողների հարցում 532 տնտեսվարողների շրջանում` ուսումնասիրելու նրանց վերաբերմունքն իրականացվող հարկային օրենսդրության, վարչարարության և բարեփոխումների նկատմամբ: Հարցումներն իրականացվել են «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի (CRRC-Armenia) կողմից:

Հետազոտության համաձայն, ամենամեծ մոտիվացիան հենց հարկ վճարողների վերաբերմունքն է հարկ վճարելու մշակույթի նկատմամբ: Հատկանշական է, որ տնտեսվարողները հարկերի վճարումը պայմանավորում են առաջին հերթին հանրային բարիքի ստեղծման մասնակցությամբ: Հարցվածների 86,5 տոկոսը, որպես հարկերն ազնվորեն վճարելու շարժառիթ, նշել են ոչ թե վախը հետագա հարկային հսկողությունից, այլ ցանկությունը՝ որպես քաղաքացի իրենց ներդրումն ունենալ պետականաշինության գործում։ Հարցումներից պարզվել է նաև, որ հարկ վճարողները տարբեր վերաբերմունք ունեն պետական եկամուտների ծախսման ուղղությունների նկատմամբ՝ առաջնային համարելով պաշտպանության, կրթության, առողջապահության ոլորտները: Հատկանշական է, որ ինչպես Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, այնպես էլ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված հարցումները ցույց են տալիս, որ հարկ վճարողներն, ընդհանուր առմամբ, դրական են գնահատում հարկային մարմնի գործունեությունը և մատուցվող ծառայությունները: Հարցվածների ավելի քան 72%-ը գոհունակություն է հայտնել մինչ այժմ կատարված հարկային վարչարարության բարեփոխումների վերաբերյալ: Զեկույցի համաձայն, այնուամենայնիվ, որոշ ուղղություններ դեռևս բարելավման կարիք ունեն։ Կարևորելով հետազոտության արդյունքները՝ ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները հաշվի են առնվում Պետական եկամուտների կոմիտեի զարգացման ռազմավարական ծրագրերում և հետագա բարեփոխումներում։

Առաջիկայում Համաշխարհային բանկը նմանատիպ հետազոտություն կնախաձեռնի նաև մաքսային ոլորտում: Հարցումներն այստեղ կիրականացվեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների շրջանում` որպես առանձին թիրախային խումբ դիտարկելով բեռնափոխադրողներին և մաքսային միջնորդներին:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը