Հասարակություն

Պահանջում են Սերժ Սարգսյանից կես միլիարդ բռնագանձել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում այսօր մեղադրողները կես միլիարդ դրամ բռնագանձելու պահանջով քաղաքացիական հայց են ներկայացրել։ 

Սա այն գումարի չափն է, որի հափշատկության համար դիզվառելիքի գործով մեղադրվում է պաշտոնաթող նախագահը։ Սարգսյանի փաստաբանները երկու շաբաթ են խնդրել հայցին ծանոթանալու ու իրենց առարկությունները ներկայացնելու համար։