Հասարակություն

Հայաստանն ընդգրկված չէ տուբերկուլոզով ծանրաբեռնվածության բարձր ցուցանիշ երկրների ցանկում

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ-ն մաս կազմելով ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում տուբերկուլոզի (ՏԲ) դեմ պաքարի միջոցառումների, դուրս է տուբերկուլոզով ծանրաբեռնվածության բարձր ցուցանիշ երկրների 3 ցանկից: Սա խոսում է վերջին 10 տարվա ընթացքում ՏԲ -ի բժշկական օգնության և սպասարկման ոլորտում իրականացված կայուն, արդյունավետ քաղաքականության և ՏԲ ազգային ծրագրի արդյունքների, «Գլոբալ» հիմնադրամի հետ համագործակցության մասին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2023 թվականի «Տուբերկուլոզի վերաբերյալ գլոբալ զեկույցում» ներկայացված են վերջին 10 տարվա ընթացքում ՏԲ-ի բուժօգնության տրամադրման քաղաքականության արդյունավետության մասին ցուցանիշներ:

2022 թվականի տվյալներով`

Հայաստանում տուբերկուլոզով հիվանդացությունը կազմել է 14,2, ինչը նշանակում է 14 պացիենտ` 100 հազար բնակչություն հաշվարկով:

Առաջիկա մեր նշաձողն է` 100 հազար բնակչության հաշվով հիվանդացության նվազեցում` 10 և ցածր ցուցանիշով:

Այդուհանդերձ, դեղակայուն տուբերկուլոզը շարունակում է մնալ խնդիր` իրականացնելով ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում բազմադեղակայուն տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված միջոցառումները,- նշում են ԱՆժից: