Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.03

RUB4.37

Երևան -2 ℃

Рус Eng

Երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ Երևան-Սևան մայրուղում. հետադարձները կփակվեն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հասարակություն

13 Նոյեմբերի, 14:04

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացրել է Մ-4 (Երևան-Սևան) միջպետական նշանակության ավտոճանապարհի որոշ տեղամասերի ուսումնասիրություններ‚ և երթևեկության անվտանգության բարելավման նպատակով պատրաստվել են կմ10+300, կմ12+150, կմ14+660 և կմ16+330 տեղամասերի երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ։

Երթևեկության կազմակերպման առաջարկվող նոր սխեմաների համաձայն՝ առաջիկայում նախատեսվում է նշված տեղամասերում փակել հետադարձները. փոխարենը վարորդները հետադարձի համար կարող են օգտվել Պտղնու տրանսպորտային հանգույցից և Աբովյանի տրանսպորտային հանգույցից։ Երթևեկության կազմակերպման փոփոխության ժամկետների մասին կտրվի լրացուցիչ ինֆորմացիա։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը