Հասարակություն

Հակոբ Արշակյանը մեկնել է Սիրիա

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն աշխատանքային այցով գտնվում է Սիրիայի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Դամասկոսում։

«ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ընդգրկված են պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը և Արեն Մկրտչյանը։

Դամասկոսի Հայաստանի դեսպանատանը Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի հետ հանդիպեցինք Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևոր հայրերի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկեցինք տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև ընդգծեցինք Հայաստանի առջև կանգնած արտաքին և անվտանգային մարտահրավերների հաղթահարման շուրջ բոլորիս ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը։

Դամասկոս այցի ընթացքում նաև Նախատեսվում են մի շարք պաշտոնական հանդիպումներ, որոնց մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»,- հայտնել է նա ֆեյսբուքի իր էջում։