Արփա լիճ տանող ճանապարհին բախվել են 2 Mercedes-ներ. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են
Հասարակություն
12 Նոյեմբերի, 19:12
Նոյեմբերի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Գյումրի-Ամասիա ավտոճանապարհին՝ Ամասիայի վարչական տարածքում, Արփա լիճ տանող ճանապարհին ճակատ ճակատի բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաներ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, երեխաները՝ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, իսկ 3-ը՝ Գյումրու բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և Գյումրու շտապօգնության և Ամասիայի բժշկական ամբուլատոր կենտրոնի բժիշկները: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: