Խորենացու փողոցում ծառը շրջվել է կայանած ավտոմեքենայի վրա
Հասարակություն
12 Նոյեմբերի, 21:52
Նոյեմբերի 12-ին, ժամը 19:30-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացու փողոցում ծառը շրջվել է կայանած ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն ավտոմեքենայի վրայից հեռացրել են շրջված ծառը: