Հասարակություն

Դեսպանները նշել են Հիշատակի օրը՝ հարգելով բոլոր հակամարտություններում զոհվածների հիշատակը

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր՝ ամեն տարի նոյեմբերի 11-ի մոտակա կիրակին Միացյալ Թագավորությունը և Բրիտանական համագործակցության մյուս երկրները նշում են Հիշատակի օրը՝ հարգելու բոլոր հակամարտություններում զոհվածների հիշատակը:

Այդ օրը Միացյալ Թագավորությունում ընտրվել է որպես հիշատակի օր Առաջին աշխարհամարտից ավարտից ի վեր, երբ 1918 թվականի տասնմեկերորդ ամսի տասնմեկերորդ օրվա տասնմեկերորդ ժամին լռեցին զենքերը։ 

Այսօր Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսին միացան Հայաստանում գործող դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հայ պաշտոնյաներ, բրիտանական և Համագործակցության երկրների համայնքների ներկայացուցիչներ և այլոք՝ ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելու Երևանի «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ և երկու րոպե լռությամբ հարգելու նրանց հիշատակը, ովքեր զոհվել են հակամարտությունների արդյունքում: 

Հիշատակի օրվա շրջանակում աղոթք հնչեցրեց Տեր Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը։