Հասարակություն

Հայկակ Արշամյանը ԱՄՆ-ում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ցուցաբերվող աջակցության ծրագրերը

Օրերս ԱՄՆ-ում  Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց  «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին, որտեղ ներկա էին նաև  սփյուռքի և համայնքային կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քաղաքական գործիչ Կարո Փայլանը։ 

Հանդիպման ընթացքում Հայկակ Արշամյանը ներկայացրեց Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը, Արցախից բռնի տեղահանված ﬔր հայրենակիցներին աջակցության և ապագա ծրագրերը, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում կազմակերպված համազգային դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարների ծախսերի վերաբերյալ համապարփակ հաշվետվությունը,վերջում տեղի ունեցավ  հարց ու պատասխան։