Հասարակություն

ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ հարավարևմտյան սահմանագոտի

ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ հարավարևմտյան սահմանագոտի

Նոյեմբերի 10-11-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի Հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող ամրաշինական և ինժեներական լայնածավալ աշխատանքների ընթացքին: 

Այցելության առաջին օրը ԶԼՄ ներկայացուցիչներին ուղեկցել և ընթացիկ աշխատանքների մանրամասները ներկայացրել է զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը: 

Այնուհետև Ջերմուկ քաղաքում տեղի է ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հանդիպումը ՊՆ մամուլի քարտուղարի հետ։ Քննարկվել են ապատեղեկատվության դեմ պայքարին, նաև համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: 

Հաջորդիվ՝ նոյեմբերի 11-ին, բանակային կորպուսի հրաձգարաններից մեկում լրագրողների համար կազմակերպվել է մարտական հրաձգությամբ գործնական պարապմունք: Թիրախներն անվրեպ խոցած լրագրողներին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սասուն Բադասյանը պարգևատրել է պատվոգրերով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական