Հասարակություն

Կրակոցներ՝ Հաղթանակ թաղամասում․ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, քարեր, մահակներ

Կրակոցներ՝ Հաղթանակ թաղամասում․ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, քարեր, մահակներ

Նոյեմբերի 9-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի Չորրորդ գյուղի 10-րդ փողոցում, վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ հնչել են կրակոցներ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 10-ից ավել պարկուճներ, քարեր, փայտե մահակներ, կոտրված ավտոմեքենաներ և հանցագործության բացահայտման համար կարևոր իրեր: Հայտնաբերվել է նաև BMW մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին վնասված է եղել: Տեղում պարզվել է, որ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկաններին հաջողվել է կռվի մասնակիցներից 3 հոգու հայտնաբերել և բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական