Հասարակություն

Մեկնարկել է Պեմզաշենում տեղի ունեցած սպանության գործով դատական նիստը

Մեկնարկել է Պեմզաշենում տեղի ունեցած սպանության գործով դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվել է Պեմզաշենում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության գործով առաջին դատական նիստը։

Գործով դատավորն է Արտուշ Գաբրելյանը։

Դատական նիստի մեկնարկին քննարկվեց դատական նիստի տեսանկարահանումը թույլատրելու հարցը։ Կողմերին լսելուց հետո դատարանը որոշեց թույլատրել տեսալուսանկարահանումը։

Հիշեցնենք՝ Պեմզաշենի երկու բնակիչներ մեղադրվում են նույն գյուղի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարեկանը չլրացած աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու մեջ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական