Հասարակություն

Քննարկվել են Հայաստանում ջրածնի արտադրության, ամոնիակի վերածման, պահեստավորման, փոխադրման հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանում ջրածնի արտադրության, ամոնիակի վերածման, պահեստավորման, փոխադրման հնարավորությունները

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում նոյեմբերի 9-ին կայացել է հանդիպում՝ նվիրված Ջրածնի տնտեսության նախագծի քննարկմանը, որը վարել է նախարար Վահան Քերոբյանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, «Բի-Դի-Օ Ըդվայզորի»  ՓԲԸ-ի, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, «Արեգակյան էներջի» ընկերության ներկայացուցիչներ։ 

Հանդիպման ընթացքում նախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը ներկայումս ձգտում է ընդլայնել երկրի կարողությունները վերականգնվող էներգիա արտադրելու ուղղությամբ և քննարկում է «կանաչ ջրածնի» արտադրության ծրագրի իրականացումը։ 

Այնուհետև քննարկվել են Հայաստանում ջրածնի արտադրության, ամոնիակի վերածման, պահեստավորման, փոխադրման հնարավորություններին, արտադրման տեխնոլոգիաներին, ջրածնի հետ կապված ենթակառուցվածքների կառուցմանը, իրացման արժեշղթաների ապահովմանն առնչվող խնդիրներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական