Հասարակություն

Եվս 6 ամսով կարգելվի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ հացահատիկ արտահանել

Կառավարության որոշմամբ ևս 6 ամսով երկարաձգվեց Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ հացահատիկի արտահանման արգելքը։ 

Որոշման հիմնավորումների համաձայն՝ այն նպատակ ունի ապահովել Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացումը, քանի որ այդ ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ներքին շուկայի պահանջարկը, և այդ բացը լրացվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։

Արգելքը չի տարածվելու Հայաստան ներմուծված և «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ Հայաստանից արտահանվող ապրանքների վրա։

Այս որոշմամբ սահմանված արգելքը կգործի մինչև 2024թ. հուլիսի 2-ը։