Հասարակություն

Դիլիջանում այրվել է մոտ 23 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 8-ին, ժամը 14։08-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Փոքր Դիլի» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկույթ: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:13-ին, մարվել՝ 18:52-ին: Այրվել են մոտ 23 հա խոտածածկույթ և չոր տերևներ: