Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ին, 11-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ին, 11-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Քամին արևմտյան է՝ 2-4 մ/վրկ, նոյեմբերի 10-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վրկ արագությամբ: 

Երևանում նոյեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 11-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։