Հասարակություն

Ավարտվել է Սարամեջ տանող 4.3կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ավարտվել է Սարամեջ տանող 4.3կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Լոռու մարզում ավարտվել է Տ-5-23, /Մ-3/ - Սարամեջ ավտոճանապարհի կմ0+000-կմ4+300 հատվածի հիմնանորոգումը։ 4.3կմ երկարությամբ ճանապարհահատվածը հիմնանորոգվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ 

Սպիտակի համայնքապետարանի քաղաքաշինության‚ հողաշինության‚ գյուղատնտեսության‚ կոմունալ սպասարկման բաժնի պետ Երեմ Գրիգորյանը նշում է‚ որ խորհրդային տարիներից հետո ճանապարհը չէր հիմնանորոգվել ու գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում։ Ըստ նրա՝ բարեկարգ ճանապարհի շնորհիվ կբարելավվի բնակիչների կյանքը։ Բնակիչները կկարողանան երթևեկել ասֆալտապատ ճանապարհով՝ առանց վնասելու մեքենաները‚ հնարավորություն կունենան գյուղմթերքները ավելի հեշտությամբ հասցնել շուկաներ։

Հիմնանորոգումը կատարել է «Ռ․ Ղազարյան» ընկերությունը‚ տեխնիկական հսկողությունը՝ «Բլումինգ» ՍՊԸ-ն։ Հիմնանորոգման շրջանակներում նորոգվել է ճանապարհային պատվածքը‚ ասֆալտապատվել է երթևեկելի մասը‚ կառուցվել են մայթեր‚ կողնակներ‚ գյուղտեխնիկայի անցումներ‚ նորոգվել է ջրահեռացման համակարգը‚ ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով՝ գծանշում‚ ճանապարհային նշաններ‚ ուղղորդիչ սյուներ և այլն։

ՀՀ ՏԿԵ նախարարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են նշված ճանապարհահատված‚ ուսումնասիրել կատարված աշխատանքները։ Հայտնաբերվել են որոշ թերություններ‚ որոնք կապալառու կազմակերպությունը կվերացնի առաջիկայում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական