«Առողջության պարտադիր ապահովագրական համակարգն է հենց այն լուծումը, որ անձը կարիքի դեպքում չհայտնվի աղետալի ծախսերի առջև և, կանխավճարային սկզբունքով, փոքր մասհանումների շնորհիվ ստանա միլիոնավոր դրամներ արժեցող բժշկական օգնություն հենց այն ժամանակ ու այն ծավալով, երբ դրա կարիքը կլինի». հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով 2024թ. պետբյուջեի նախագիծը։
Կառավարությունը հաջորդ տարվանից կներդնի այդ համակարգը։
Ավանեսյանը նաև հայտնել է. «Մենք այս տարի վերանայել ենք նաև անհետաձգելի բժշկական օգնության մեջ վերակենդանացման ծառայությունների գները, ինչը նպաստել է, որ մեր քաղաքացիներն ավելի որակյալ ու պատշաճ ծառայություններից կարողանան օգտվել:
Անհետաձգելի, կյանքին վտանգ սպառնացող դեպքերի մասով, այո՛, վիճակի կայունացման հատվածով պետությունն իր ծրագրերի շրջանակներում հոգում է, բայց մենք դեռ պետական պատվերով, ցավոք սրտի, բոլոր մեր խավերին չենք փակում, և ապահովագրական համակարգն է հենց այն լուծումը, որ անձը կարիքի դեպքում չհայտնվի աղետալի ծախսերի առջև, և կանխավճարային սկզբունքով, փոքր մասհանումների շնորհիվ ստանա միլիոնավոր դրամներ արժեցող բժշկական օգնությունը հենց այն ժամանակ և հենց այն ծավալով, երբ դա անհրաժեշտ է»: