Հասարակություն

Կատարվում է ավտոմոբիլային ճանապարհների գույքագրում

Կատարվում է ավտոմոբիլային ճանապարհների գույքագրում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցները 2023թ. երրորդ եռամսյակում գույքագրել և տեսաձայնագրել են ՀՀ միջպետական‚ հանրապետական և տեղական նշանակության ավտոճանապարհներ՝ 250.8կմ ընդհանուր երկարությամբ։ Գույքագրման շրջանակներում կատարվում է ճանապարհների օտարման շերտում գտնվող տարրերի չափագրում և հաշվառում։

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում չափագրվել են միջպետական նշանակության 9.4կմ‚ հանրապետական նշակության 136.6կմ և տեղական նշանակության 104.8կմ ավտոմոբիլային ճանապարհներ։ 

Դաշտային աշխատանքների ընթացքում հավաքագրված տվյալները վերլուծվել և ամփոփվել են։ Գույքագրման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական