Հասարակություն

Հրդեհ՝ «Աստվածընկալի ձոր» կոչվող տարածքում

Հրդեհ՝ «Աստվածընկալի ձոր» կոչվող տարածքում

Նոյեմբերի 6-ին, ժամը 15։56-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արա լեռան ամառանոցներից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Աստվածընկալի ձոր» կոչվող տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։12-ին, մարվել՝ 18։13-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ, որից 10 հա մարել են հրշեջ-փրկարարները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական